Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմը կհամալրի Մուշեղ Պետոյանը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմը կհամալրի Մուշեղ Պետոյանը

  • 03-11-2011 16:25:41   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմը կհամալրի ԲՀԿ անդամ, 37-ամյա Մուշեղ Պետոյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում կազմված արձանագրության համաձայն, Մ.Պետոյանին կհանձնվի ԱԺ համամասնական ընտրակարգով` ԲՀԿ ընտրական ցուցակով, ընտրված Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո թափուր մնացած մանդատը: Հիշեցնենք, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Ա.Մելիքյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ԱԺ նոյեմբերի 1-ի արձանագրությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական