Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին

  • 10-11-2011 19:02:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Նոյեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին` ուղեկցությամբ ?Սինոփսիս Արմենիա? ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի եւ ընկերության պաշտոնեության: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի հաղորդագրության, Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է պրն. Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ այցի ընթացքում պրն. Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին եւ նրա հոգեւոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները: Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման: Իր հերթին Apple ընկերության համահիմնադիրը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության եւ ջերմ զրույցի համար: Պրն. Վոզնյակը Նորին Սրբությանը ներկայացրել է նաեւ Apple-ի հետագա զարգացման իր տեսիլքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրոնի եւ գիտության փոխհարաբերություններին: Կարեւորվել է, որ աստվածապար շնորհները եւ գիտելիքը, գիտության առաջընթացը ծառայեն միմիայն մարդկության բարօրությանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ