Լուսանկարչական ծառայությունների մատուցման դիմում-հայտ


Լուսանկարչական ծառայությունների մատուցման դիմում-հայտ

  • 11-11-2011 21:20:33   | Հայաստան  |  Հայտարարություններ
Նախնական տեղեկություն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մտադիր է կնքել երկարաժամկետ պայմանագիր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են մատուցել լուսանկարչական ծառայություններ ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի համար: Աշխատանքային նկարագիր Մրցույթի հաղթողները պետք է լուսանկարեն ՄԱԿ-ի նախագծերն ու իրադարձությունները, ինչպես նաեւ պատրաստեն թեմատիկ լուսանկարներ բնակչության եւ զարգացման, ժողովրդավարական կառավարման, աղքատության նվազեցման, տնտեսական զարգացման, ճգնաժամի/կոնֆլիկտի կանխման եւ վերականգնման, էներգիայի եւ շրջակա միջավայրի, փախստականների/ներքին տեղահանվածների, սննդի անվտանգության, սնուցման, կրթության, երեխաների խնամքի, գենդերային հարցերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, զանգվածային լրատվական միջոցներին առնչվող հարցերի, մարդու իրավունքների եւ այլ թեմաներով, որոնցով զբաղվում է ՄԱԿ-ը: Անհրաժեշտության դեպքում, հանձնարարությունների իրականացման համար, ՄԱԿ-ը կհոգա տրանսպորտային ծախսերը: Որակավորում եւ հմտություններ Մասնագիտական փորձ վերոնշյալ լուսանկարչական ոլորտներում /ներկայացնել պորտֆոլիո/ Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ որպես լուսանկարիչ /ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կազմակերպությունների հետ նախկինում ունեցած համագործակցությունը կդիտվի որպես առավելություն/ Առնվազն 2 տեղեկանք նախորդ պատվիրատուներից PhotoShop եւ/կամ նմանատիպ այլ ծրագրերի տիրապետում Մասնագիտական սարքավորումների առկայություն Ներանձնային հմտություններ, հուսալիություն, ճշտապահություն, ներազգային հաղորդակցության հմտություններ, շփում Նախաձեռնող եւ ստեղծագործ միտք Առաջադրանքները ժամանակին կատարելու ունակություն Տարբեր մշակույթի եւ կրոնի, սեռի եւ քաղաքական հայացքների տեր մարդկանց հետ նույն թիմում անկողմնակալ եւ օբյեկտիվ աշխատանք վարելու կարողություն եւ պատրաստակամություն: Վարձատվությունը Վարձատվությունը կիրականացվի ըստ կատարված էլեկտրոնային ձեւաչափով աշխատանքի: ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչները կընդունեն վերջնական աշխատանքները /նկարները անհրաժեշտության դեպքում պետք է ձեւել, անհրաժեշտության դեպքում photoshop ծրագրի միջոցով մշակել, նվազագույն լուծաչափը` RES 300 dpi, չափը` առնվազն 3 մեգաբայթ MB/ եւ կներկայացնեն ապրանքագիրը/invoice: Վարձատվության միասնական ռեժիմը կհստակեցվի ընտրված մասնակիցների հետ: Դիմելու կարգը Հայտը պետք է ներառի ինքնակենսագրություն, ՄԱԿ-ի P.11 ձեւաթերթիկը, դիպլոմի/ների, վկայականների, երաշխավորագրերի պատճեները, պորտֆոլիոն, որոնք պետք է ներկայացվեն/մուտքագրվեն http://operations.undp.am/Recruitment/ առցանց բազայում կամ թղթի տարբերակը ծրարած եւ “UNLTA/Photographer” մակագրությամբ թողնել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների մոտ` Պ.Ադամյան փողոց 14 հասցեում: Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները: ՄԱԿ-ը թեկնածուների միջեւ գենդերային խտրականություն չի դնում եւ առաջնորդվում է հավասարության սկզբունքով (ՄԱԿ-ի կանոնադրություն, գլուխ 3, հոդված 8): Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 28 նոյեմբերի, ժամը 18:00:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play