Ղարաբաղյան գործընթաց. մեծ ընդմիջման նախօրեի՞ն


Ղարաբաղյան գործընթաց. մեծ ընդմիջման նախօրեի՞ն

  • 21-11-2011 11:18:14   | Հայաստան  |  Քաղաքական

2011 թվականի նոյեմբերի 25-ին Կովկասի ինստիտուտն ու Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը քննարկում են կազմակերպում «Ղարաբաղյան գործընթաց. երկար ընդմիջման նախօրեի՞ն» թեմայով: Քննարկմանը զեկուցումներով հանդես կգան ԼՂՀ Արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսների ելույթներից հետո քննարկումը կշարունակվի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչների, փորձագետների ու լրագրողների մասնակցությամբ: Աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն (համաժամանակյա թարգմանություն): Կլոր սեղանը կազմակերպում են ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ու Կովկասի ինստիտուտը` Հենրիխ Բյոլ հիմնադրամի հարավային կովկասի բյուրոյի աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական