Ադրբեջանական Պանդորայի Արկղը


Ադրբեջանական Պանդորայի Արկղը

  • 21-11-2011 12:07:20   | Ադրբեջան  |  Քաղաքական
Ռուսները մի շատ հետաքրքիր ասացվածք ունեն, որը, ցավոք, կարծես բնորոշ լինի Իլհամ Ալիեւի` ադրբեջանցիների մասին պատկերացմանը. “??? ????? ?????, ????????? ??? ???”: Ալիեւը վերջերս այցելել էր Գաբալայի շրջան եւ թերեւս արդեն հասկանալի դարձավ, որ վերջինս հերթական անգամ հիշել է Ղարաբաղը: Մարդկանց, բառի բուն իմաստով, կրկին լսեցրել ադրբեջանական այն հայտնի թեզը, որ դա իրենց հողն է, հետո խոսել է «արդարության» վերականգնման անխուսափելիության մասին` չմոռանալով, իհարկե, սպառնալ` հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այս ամենի հետ մեկտեղ, նա վերջում ավելացրել է, որը իր ասածների մեջ թերեւս ամենակարեւոր եւ ուշագրավ մասն այն էր, որ ռազմական ճանապարհով հարցի լուծումը իրենց սուվերեն իրավունքն է, որը ոչ ոք չի կարող իրենցից խլել եւ միջազգային հանրությունը տվյալ հարցում աջակցում է Ադրբեջանին: Ելույթի առաջին մասը, որը վերաբերում է Ղարաբաղի` Ադրբեջանի մաս լինելուն, ինչ որ կերպ փորձում եմ հասկանալ, սակայն ակամայից մոտս ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Ալիեւն ուղղակի լավ սերտել է Լենինա-Գեբելսյան քարոզչական մեխանիզմները, մասնավորապես, թե ինչպես հաճախակի կրկնելով մեծ ստեր՝ դիվիդենտներ շահել: Ինչպես PR-ի մասնագետները կասեյին, մեջբերելով վերընշված հայտնիներին, «հաճախակի կրկնվող սուտը մի օր դառնում է ճշմարտություն»: Ամենայն հավանականությամբ Ալիեւը ուզում է գործնականում փորձարկել տվյալ հոգեբանա-սադիստական մեթոդները Ադրբեջանի հասարակության վրա: Ինչ վերաբերում է ելույթի երկրորդ մասին, ապա շատ անհասկանալի է, թե ինչպես է, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանին, ռազմական լուծումը համարվում է բնական եւ նույնիսկ հանդիսանում իրենց սուվերեն իրավունքը` «օկուպացված տարածքներն ագրեսորից» ազատագրելու կոնտեքստում: Նախեւառաջ սկսենք նրանից, որ այսօր միակ միջազգային կառույցը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման ելքեր գտնելու շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը Հայաստանին ոչ ճանաչել է եւ ոչ էլ ճանաչում է, որպես ագրեսոր, այլ մի բան էլ ԼՂՀ-ն, դե ֆակտո, ճանաչում է, որպես հակամարտող կողմ, որի վառ ապացույցը Մինսկի խմբի համանախագահների պարբերաբար կատարվող այցերն են Ստեփանակերտ, Բաքու-Երեւան այցերին զուգահեռ: Մի անգամ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նույնիսկ ապշեց հայ լրագրողներից մեկի տված այն հարցին, թե Խումբն արդյոք հաշվի նստում է Ստեփանակերտի դիրքորոշման հետ թե՝ ոչ: Ֆասյեն պարզապես ծիծաղեց եւ մեկ հակիրճ նախադասությամբ պատասխանեց, որ նրանց` Ստեփանակերտ հաճախակի գնալը պայմանավորված չէ միայն թթի օղի խմելով: Հիմա եկեք անրադառնանք Ալիեւի շատ սիրած Միջազգային իրավունքին, որը շատ պարզ ասում է՝ բոլոր հակամարտությունները կարճ ժամանակահատվածում պետք է գտնեն բացառապես խաղաղ լուծում, իսկ եթե կոնկրետ խնդիրը հնարավոր չէ լուծել կարճ ժամանակահատվածում, ապա չպետք է անել այնպիսի բաներ, որոնք կբարդացնեն ստեղծված իրավիճակը եւ խոչընդոտ կհանդիսանան խնդրի խաղաղ լուծման համար, եւ որ կողմերը այդ դեպքում պետք է գտնեն երկկողմ ընդունելի այլընտրանքային ճանապարհներ, որոնք կհանգեցնեն խնդրի արդարացի, փոխըմբռնելի եւ, որ շատ կարեւոր է, խաղաղ լուծմանը: Սրանից հետեւություն. ոչ ոք Ադրբեջանի ճակատը չի համբուրի խնդրի ուժով լուծելու փորձ կատարելու համար, եւ դեպքերի տվյալ զարգացման արդյունքում բացառված չէ, որ միջազգային հանրությունը ագրեսոր որակի հենց Ադրբեջանին եւ անմիջապես ճանաչի Արցախի անկախությունը` հասկանալով տեղի ժողովրդի ազատ եւ անկախ պետության մեջ ապրելու ցանկության խորքային պատճառները: Ադրբեջանի վերնախավի կողմից հրահրվող եւ պարբերաբար կրկնվող նման դատարկ խոսակցություններն, անկեղծ ասաց, արդեն սկսում են հոգնեցնել: Մարդիկ փոխանակ փաստերին նայեն, ընկել են ինչ-որ մոլորությունների մեջ եւ դեռ պատասխանատվություն են իրենց վրա վերցնում. ուրիշներին էլ հետներն են մոլորեցնում: Այսօր Արցախը զարգանում է բառի լայն իմաստով. բազմաթիվ բարերարներ ներդրումներ են անում այնտեղ, շուտով կբացվի նոր օդանավակայանը, հանրապետական հիվանդանոցը, իսկ Ադրբեջանից մազապուրծ եղած փախստականներն, այսօր, միավորվելով եւ ոտքի կագնելով, նոր քաղաք են ուզում կառուցել, մինչդեռ մեր հարեւանները դատարկաբանությամբ են զբաղված: Իրավիճակը պետք է ռեալ գնահատել: Հայկական կողմը միշտ էլ պատրաստակամություն է հայտնում փոխզիճումների գնալ՝ փորձելով քաղաքակիրթ ձեւով հասնել խնդրի արդարացի լուծմանը եւ ի վերջո համագործակցել` շատ լավ հասկանալով, որ այսօրվա աշխարհը չի հանդուրժում փակ սահմաններ եւ թշնամություն: Այսօր տարածաշրաջանն այնպիսի պայթյունավտանգ վիճակում է, որ մեր ներկայիս հարաբերությունները մեզ դարձնում են շատ ավելի խոցելի, քան թե կարող էինք լինել... Ցավոք հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով ավելի խոր անդունդն են գլորվում` տանելով դեպի Պանդորայի ռազմա-քաղաքական արկղի բացմանը, որի հետեւանքները, փառք Աստծո, դեռ անհայտ են մարդկությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական