«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ»-Ն 40 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ»-Ն 40 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 22-01-1999 19:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջերս լրացավ «Լիտերատուրնայա Արմենիա» հասարակական-քաղաքական ամսագրի հիմնադրման 40-ամյակը: Ամսագրի բազմամյա գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանի խոսքերով, ամսագրի հիմնական նպատակը միշտ եղել է ու կա «հայ գրականության, արվեստի, մեր ժողովրդի հոգեւոր արժեքների քարոզը: Մենք շարունակում ենք մեր պարտքը համարել ընթերցողին Սփյուռքի գրողներին ծանոթացնելը, ամսագրի դռները միշտ բաց են սկսնակների համար, եւ ուզում ենք հավատալ, որ բոլոր դժվարությունները մնացել են ետեւում»: Նշենք, որ ամսագիրը 1991 թ.-ից ի վեր զրկվել էր պետական հովանավորությունից եւ մինչ օրս գոյատեւում էր փոքրաթիվ խմբագրության ջանքերով, լույս տեսնելով ոչ թե ամեն ամիս, այլ երեք ամիսը մեկ: Ամսագրի լույսընծայմանը նպաստում է նաեւ գործարար եւ քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Միայն վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր գրահարատակչության վարչությունը ամսագրին հատկացրեց 2 մլն դրամ. վարչության պետ Հարություն Կարապետյանը խոստացել է օգնությունը դարձնել շարունակական:
Նոյյան տապան  -   Մշակույթ