Սենեգալի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը


Սենեգալի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

  • 21-11-2011 22:07:17   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Սենեգալի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ: Դեսպան Դիուֆը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Զրուցակիցները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կարեւորվեց համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Հյուրի խնդրանքով Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական