Տարվա չորս եղանակները մեկ տանիքի տակ


Տարվա չորս եղանակները մեկ տանիքի տակ

  • 22-11-2011 10:50:05   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա հայտնի նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրեւան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» եւ այլն): Նկարչի 72 ամյակի նախօրեին բացվող այս ցուցահանդեսի խորհուրդը մեծ է եւ այդ խորհուրդը կարելի է հասկանալ միայն նրա գունաշխարհին ծանոթանալով: Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկինը, ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ Սփյուռքի նախարարը, պետական այլ պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ եւ այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է:
Նոյյան տապան  -   Մշակույթ