Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հրավիրում է


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հրավիրում է

  • 22-11-2011 13:05:55   | Հայաստան  |  Հայտարարություններ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հրավիրում է մոբայլ ծրագրավորողների, վեբ ծրագրավորողների, անիմատորների, դիզայներների եւ տվյալների բազաների մասնագետների Հաքաթոն[ՅԱՆ] Երեւան մրցույթի նախագծերի մշակմանը մասնակցելու եւ թիմերը համալրելու նպատակով: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող այս մրցույթի հաղթողներին սպասում են բազմաթիվ մրցանակներ եւ անակնկալներ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.micarmenia.am: Գրանցվելու եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար mic@mic.am էլ փոստով կամ 545 343 հեռախոսահամարով: Վերջնաժամկետը նոյեմբերի 24-ի ժամը 15:00-ն է: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սպասում է հայտերի:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play