Երիտասարդական նոր նախաձեռնությունների հնարավորություն


Երիտասարդական նոր նախաձեռնությունների հնարավորություն

  • 23-11-2011 12:05:13   | Հայաստան  |  Հայտարարություններ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրենց նոր նախագծերի եւ մտահղացումների մեջ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին եւ երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կարող են համախմբվել եւ նպաստել իրենց հասակակիցների մեջ բաց հասարակության գաղափարների տարածմանը: Նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է երիտասարդների կողմից ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող հետեւալ հարցերին` կրթություն, երիտասարդության զբաղվածություն, համայնքների կառավարման հետ կապված խնդիրներ, շրջակա միջավայր, կոռուպցիա եւ այլն: Այս փոքր դրամաշնորհի նպատակն է` երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ անդրադառնալ համայնքային խնդիրներին, մշակված նորարարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին: Մեծապես կխրախուսվեն նորարարական գաղափարներ, որոնք չեն ներառի դասընթացների, հանդիպումների եւ սեմինարների անցկացում: Դիմել կարող են 18-25 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ներկայումս բնակվում են ՀՀ-ում կամ նրանք ովքեր հանդիսանում են ՀՀ-ում բնակվող օրինական ռեզիդենտ: Նախաձեռնության շրջանակներում կարելի է համագործակցել ՀԿ-ների հետ: Սակայն, ՀԿ-ների կողմից դիմումներ այս նախաձեռնության շրջանակներում չեն ընդունվի: Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 300,000 դրամը եւ պետք է ներառի ծախսեր զուտ գործողությունների իրականացման համար` առանց աշխատավարձերի: Դիմելու համար լրացրեք հետեւյալ էլեկտրոնային դիմումի ձեւը https://www.surveymonkey.com/s/youthactionfundarm : Թերի դիմումները չեն քնարկվելու: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 9-ը, ժ. 15:00: Հարցերի դեպքում դիմեք Լաուրա Գեւորգյանին` Քաղաքացիական Հասարակություն / Արեւելք-արեւելք/Արվեստ եւ մշակույթ ծրագրերի համակարգողին հետեւյալ էլէկտրոնային հասցեով` laura@osi.am կամ 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարներով: Որպես նամակի վերնագիր նշեք Youth Action Fund: http://cdpf.am/am/news294/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play