«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը 5-րդ անգամ այցելել է Արցախ


«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը 5-րդ անգամ այցելել է Արցախ

  • 23-11-2011 23:59:09   |   |  Մշակույթ
Նոյեմբերի 19-21-ը «Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը 5-րդ անգամ այցելել է Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում եւ Շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկված են եղել «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները եւ մրցանակակիրները: Ցուցադրվել է 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի է ունեցել Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում: «Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվել է ԼՂՀ Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցությամբ: «Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ