Հայտարարվում է բրիտանական Չիվնինգ կրթաթոշակներ 2012/2013 մրցույթ


Հայտարարվում է բրիտանական Չիվնինգ կրթաթոշակներ 2012/2013 մրցույթ

  • 24-11-2011 21:38:49   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի եւ համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Ըստ Բրիտանական դեսպանատնից ստացված հաղորդագրության, Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում` հակամարտությունների կանխարգելում եւ լուծում, հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում: Ըստ մրցույթի կազմակերպիչների, դիմորդները պետք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր եւ ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն «մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին», դիմորդները պետք է արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ, լինեն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին, ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում, ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ, վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը: Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx): Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը` երկու երաշխավորագիր պաշտոնական ձեւաթղթով եւ/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության, դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թվականի հունվարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է: Հաղորդագրության մեջ ներկայացվում է նաեւ դիմորդի ընտրության ընթացակարգը. 2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: «Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի, եւ նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 եւ ավելի միավոր) 2012թվականի մարտի 10-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը եւ հարցազրույցին Երեւանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2012թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է»:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play