Դեկտեմբերի 9-11-ին Երեւանում կկայանա Արգենտինական կինոյի փառատոն


Դեկտեմբերի 9-11-ին Երեւանում կկայանա Արգենտինական կինոյի փառատոն

  • 25-11-2011 11:00:16   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է Հայաստանում կազմակերպվելիք Արգենտինական կինոյի փառատոնի մասին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-11-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Փառատոնի շրջանակներում կիրականացվի արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը»` 2009թ.-ի լավագույն օտարալեզու օսկարակիր ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակ լեզվով` անգլերեն տիտրերով: Փառատոնի ամբողջական ծրագիրը հետեւյալն է. Դեկտեմբեր 9-ին, ժամը 19:00ին` «Նրա աչքերի գաղտնիքը» (2009թ.), ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելյա Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին` «Ով է ասում, որ հեշտ է» (2007թ.), ռեժիսոր` Խուան Տարատուտո Ժամը 19:00-ին` «Վալենտինի երազանքը» (2002թ.), ռեժիսոր` Ալեխանդրո Ագրեստի Դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին` «Խաղաքարերը նետված են» (2005թ.), ռեժիսոր` Սեբաստիան Բորենշտեյն Ժամը 19:00-ին` «Հարսնացուի որդին» (2001թ.), ռեժիսոր` Խուան Խոսե Կամպանելյա Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է նաեւ, որ մուտքն ազատ է եւ անվճար, տեղերը` սահմանափակ:
Նոյյան տապան  -   Մշակույթ