Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • 28-11-2011 21:19:27   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպման սկզբում Բեռնար Ֆասիեն Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին: Վիլնյուսում ս.թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը եւ Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական