ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ»<br /> ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԿԵՐԳԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊԱՏԱՐԱԳԸ<br />


ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ»
ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԿԵՐԳԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊԱՏԱՐԱԳԸ

  • 20-08-1998 20:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոս Անջելեսի Ս. Սարգիս Հայց. Առաքելական եկեղեցու դպրաց դասի «Խաչատուրյան» երգչախմբի հիմնադրման 20-ամյակի առթիվ օգոստոսի 23-ին, կիրակնօրյա պատարագին, Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում երգչախումբը Ստեփան սրկ. Կյոզյումյանի ղեկավարությամբ կերգի Կոմիտաս վարդապետի Սբ. Պատարագը (երգեհոնահար` Ռուբեն սարկավագ Սողոմոնյան): Մայր Աթոռի մամլո դիվանից հաղորդում են, որ երգչախմբի 34 երգիչների հետ մեկտեղ Սբ. Պատարագի երգեցողությանը կմասնակցեն նաեւ Լոս Անջելեսից եւ Պոլսից ժամանած 149 ուխտավորներ: «Խաչատուրյան» երգչախումբը հիմնվել է 1977-1978 թթ.-երին Լոս Անջելեսում վերահաստատված պոլսահայերի կողմից: Նրանց թվում էին Պոլսի տարբեր երգչախմբերի նախկին անդամներ` դպիրներ, որոնք շարունակում էին իրենց կիրակնօրյա դպրության պարտականությունը կատարել զանազան եկեղեցիներում: Դպրաց դասի «Խաչատուրյան» (ի հիշատակ թրքահայոց պատրիարք, ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջին առաջնորդ եւ Պոլսի Սբ. Խաչ դպրեվանքի հիմնադիր ու վանահայր Գարեգին արք. Խաչատուրյանի) երգչախումբը առաջնորդարանի ուղղակի հովանավորությամբ տոնական օրերին եւ առանձին առիթներով Սբ. Սարգիս եկեղեցում սկսեց երգել Կոմիտաս վարդապետի քառաձայն Սբ. Պատարագը: 1980 թ.-ից համարվում է Սբ. Սարգիս եկեղեցու մնայուն երգչախումբը:
Նոյյան տապան  -   Մշակույթ