Վարչապետը հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային գիտաժողովի մասնակիցներին


Վարչապետը հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային գիտաժողովի մասնակիցներին

  • 30-11-2011 20:45:10   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցներին: Այն կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետեւանքները» խորագիրը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հաարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կառավարության ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի եւ բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին եւ արդյունավետությանը: Խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձեւավորվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ են սահմանել նաեւ Արդյունաբերողների միությունը, դատական համակարգը եւ այլ գերատեսչություններ: Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանն այսօր գտնվում է անցումային փուլում, եւ դա վերաբերվում է ոչ միայն էթիկայի կաննոներին: Մենք ունենք ավելի խորքային խնդիր. դա արժեքային համակարգի ձեւավորումն է: Մեր հռչակած արժեքային համակարգի եւ հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջեւ առկա է մեծ ճեղքվածք», - ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք եւ նպատակային քաղաքականություն: Գիտաժողովը կազմակերպել են Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցում են 60 ուսանողներ եւ ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանյան 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից եւ Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկամ հիմնական թեման արագ փոփոխվող աշխարհի տնտեսական հարցերն են:
Նոյյան տապան  -   Հասարակություն