ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ<br /> ՖՈՆԴԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ <br />


ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ
ՖՈՆԴԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

  • 27-04-1998 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վերջին տարիներին Երեւանի Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերը համալրվում են միմիայն նվիրատվությունների շնորհիվ, քանի որ լինելով պետական` թանգարանը նյութեր գնելու համար չի օգտվում պետական միջոցներից»: «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թանգարանի տնօրեն, գրականագետ Հենրիկ Բախչինյանը: Նա նշեց, որ արդեն երկու տարի է` Հրաչյա Աճառյանի դուստրը թանգարանին առաջարկում է գնել իր հոր ձեռագրերը եւ անտիպ աշխատությունները, որոնց թվում նաեւ «Հայ գաղթավայրերի պատմություն» աշխատությունը: Արխիվը գնահատվել է մոտ 1500 դոլար, սակայն թանգարանն ի վիճակի չէ նույնիսկ այդ գումարը ձեռք բերել: Հայտնի դարձավ նաեւ, որ օրերս թանգարանին իր արխիվի մի մասն է նվիրաբերել պարսկահայ մշակութային եւ հասարակական գործիչ Էմիլ Հակոբյանը: Այնտեղ ընդգրկված են 100-ի հասնող ձեռագիր նյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր: Էմիլ Հակոբյանի նվիրատվությունները թանգարանին շարունակվելու են, քանի որ վերջինս մտադիր է թանգարանին հատկացնել իր ողջ հավաքածուն, որտեղ պահվում են սփյուռքահայ եւ հատկապես պարսկահայ մշակութային գործիչների արխիվները:
Նոյյան տապան  -   Մշակույթ