Հերքում.Նարեկ Հարթունյանը չի հանդիսանում «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր


 

Հերքում.Նարեկ Հարթունյանը չի հանդիսանում «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր

  • 13-12-2011 14:05:05   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերությունը հերքում է վերջին շրջանում ԶԼՄ-ներում, հատկապես 1-in.am-ում, տեղ գտած այն սխալ տեղեկությունները, ըստ որոնց` - Նարեկ Հարթունյանը հանդիսանում է «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ բաժնետեր եւ այս քրեական գործը կապված է այդ կազմակերպության հետ. - Նարեկ Հարթունյանի գործը կապված է «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ տարածքը վարձակալած Հովհաննես Ալեքսանյանի գործի հետ: Ամբողջությամբ զարմանք է առաջացնում 1-in.am-ի նշված հետեւյալ միտքը` «Գուցե նաեւ հետաքրքրված են` հօգուտ մեկ ուրիշի», ասենք՝ Լեւոն Մարկոսի օգտին հարցը լուծել: Եթե ոչ, ապա ինչու չե՞ն կալանավորել «Ժամացույցի» գործարանի մյուս սեփականատիրոջը, ինչո՞ւ հետախուզում չեն հայտարարել: Չէ՞ որ իրավաբանության մեջ գոյություն ունի «համապարտություն» հասկացություն. եթե երկուսով են գործ դրել, երկուսն էլ այդ գործի համար պատասխանատվություն են կրում: Իսկ եթե մեկին ճնշում են, մյուսի մասին չեն էլ հիշում` դա իսկապես մտածելու տեղիք է տալիս»: 1-in.am-ին տեղեկացնում ենք, որ Լեւոն Գրիգորի Մարկոսի նկատմամբ հետախուզումը հայտարարված է դեռեւս 2005 թվականից, եւ Լեւոն Մարկոսը պետության հետ պայքարի արդյունքում, որպես ներդրող կորցրել է Հայաստանում իր կատարած ներդրումները (Երեւանում գործող երեք շուկաներ, «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի բաժնետոմսեր, Աշտարակի Վանա Լիճ ռեստորանային համալիր եւ այլն): Լեւոն Մարկոսը «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի բաժնետեր չի հանդիսանում: Այդ ընկերության բաժնետեր է հանդիսանում «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ն` 53 տոկոսի չափով: 1-in.am-ի «բարեկամական խորհուրդը» իշխանություններին` Լեւոն Մարկոսի նկատմամբ էլ նույն գործողություններն իրականացնելու համար, ընդունել ենք ի գիտություն: Քաղաքացի Հովհաննես Ալեքսանյանը, իր կողմից վարձակալած տարածքում մոլախաղեր է կազմակերպել, ինչի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի արդյունքում, թե ինչ կպարզվի, որ վարձակալն իր տարածքում մոլախաղեր է կազմակերպել, որը վարչական իրավախախտում է, թե հանցագործություն, «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ին չի հետաքրքրում: Հովհաննես Ալեքսանյանի հետ վարձակալության պայմանագիրը լուծվել է: Տեղեկացնում ենք նաեւ, որ Նարեկ Հարթունյանը չի հանդիսանում «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր, իսկ մամուլում ներկայացված քրեական գործը որեւէ կապ չունի «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի հետ: Այս մասին «ՆՏ»-ին հայտեց «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն` Նորայր Չրաղյանը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ