Աշխատավարձերի ավելացման քաղաքականությունը ՀԿԵ-ում շարունակվելու է նաև 2012 թվականին


Աշխատավարձերի ավելացման քաղաքականությունը ՀԿԵ-ում շարունակվելու է նաև 2012 թվականին

  • 16-12-2011 12:59:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Երկաթուղայինների արժանի աշխատավարձի ապահովումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, քանի որ նրանց ծանր աշխատանքը պահանջում է նաեւ համապատասխան նյութական խրախուսանք: Այդ նպատակով Ընկերությունում պարբերաբար բարձրացվում են աշխատավարձի չափերը, սահմանվում են բազմաբնույթ հավելավճարներ եւ գործակիցներ, վճարվում է նյութական փոխհատուցում: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու պահին աշխատողների ամսեկան աշխատավարձը կազմում էր 74 500 դրամ: 2010 թվականի արդյունքներով միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմեց 129 382 դրամ: 2011 թվականի հոկտեմբերի արդյունքներով միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմեց արդեն 146 593 դրամ, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի շեմը: Այսպիսով, սկսած 2008 թվականից աշխատավարձի միջին աճը կազմեց 96,8%: Այս տարվա սկզբից ՀԿԵ ՓԲԸ անձնակազմի աշխատավարձի չափերը բարձրացվեցին մի քանի անգամ: Օրինակ, 2011 թվականի փետրվարի 1-ին լոկոմոտիվային դեպոյի վերանորոգողների համար սահմանվեցին բարդության գործակիցները՝ պաշտոնական դրույքաչափի 1,6 չափով: 2011 թվականի մարտին փոխադրման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի եւ աշխատանքի որակի բարձրացման նպատակով ՀԿԵ ՓԲԸ ղեկավարությունն որոշում էր ընդունել 30%-ով բարձրացնել լոկոմոտիվային բրիգադների ժամային դրույքաչափերը: Միեւնույն ժամանակ, առանց օգնականների աշխատող մեքենավարների ժամային դրույքաչափերը բարձրացվեցին 50%-ով: Հուլիսի 1-ից 10%-ով աճեցին հիմնական մասնագիտությունների բանվորների ժամային դրույքաչափերը: Նման որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում գնաճի եւ սպառողական գների 9,9%-նոց աճի պատճառով: Իսկ օգոստոսին 10%-ով էին բարձրացվել կայարանապետերի, կայարանի հերթապահների, մանեվրային դիսպետչերների աշխատավարձերը: Այս տարվա դեկտեմբերին 40% չափով հավելավճարներ սահմանվեցին միավորված կայարանների պետերի համար՝ սպասարկման տարածքների լայնացման պատճառով: Նաեւ 20%-ով աճեցին հենակետային կայարանների պետերի, 10%-ով՝ հենակետային կայարանների հերթապահների, 20%-ով՝ ավագ հանձնող-ընդունողների եւ հանձնող-ընդունողների, ավագ ապրանքային գանձապահների եւ գանձապահների, տեխնիկական գրասենյակների պետերի եւ օրերատորների աշխատավարձերը: Միջին օղակի դերի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ից բարձրացվեցին ՀԿԵ մի շարք աշխատողների դրույքաչափերը: Օրինակ, մեքենավար-ինստրուկտորների դրույքաչափերը կազմեցին 150 000 դրամ, լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների ավագ վարպետների դրույքաչափերը՝ 140 հազար դրամ, լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների վարպետների դրույքաչափերը՝ 130 հազար դրամ, ահազանգման, կենտրոնացման եւ արգելափակման, կապի ավագ էլեկրամեխանիկների աշխատավարձն ավելացավ մինչեվ 130 000 դրամ, կոնտակտային տարածքային ցանցերի պետերի աշխատավարձերը՝ մինչեվ 120 000 դրամ: Լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների ընդունողների աշխատավարձը բարձրացվեց մինչեվ 120 000 դրամ, ահազանգման, կենտրոնացման եւ արգելափակման, կապի ավագ էլեկրամեխանիկների, գծային, մեքենաների եւ սարքավորումների, ԳՄԿ վարպետների աշխատավարձը բարձրացվեց մինչեւ 110 000 դրամ, իսկ ավտոմատացման, տելեմեխանիկայի եւ կապի էլեկտրամեխանիկների աշխատավարձը՝ մինչեվ 100 000 դրամ: Աշխատավարձերի ավելացման քաղաքականությունը ՀԿԵ-ում շարունակվելու է նաեւ 2012 թվականին: Օրինակ, 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը ամեն ամիս 30 000 դրամի չափով հավելավճար կստանան Ընկերության երիտասարդ մասնագետները, ովքեր աշխատանքի ընդունվեցին 2010-2011 թթ.: Նման քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ եւ ուղղված է երիտասարդ մասնագետների խթանմանն ու կորպորատիվ վարքագծի ձեւավորմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն