Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին


Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին

  • 16-12-2011 19:42:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գյուղտեխնիկան բավականին հնամաշ է դարձել, ուստի գյուղտեխնիկայի պարկի համալրման եւ վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապես հետաքրքրված ենք Ձեր ընկերության հետ համագործակցությամբ եւ «Ռոսագրոլիզինգ»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ»,- ասել է վարչապետը: Զրուցակիները քննարկել են «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից Հայաստանին գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարման, ռուսական ընկերության՝ Հայաստանում ներկայացուցչության ստեղծման եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Կողմերը պայմանավորվել են մշակել «Ռոսագրոլիզինգ»-ի՝ Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա էլ առաջիկայում կքննարկվեն երկկողմ հետագա համագործակցության հստակ գործողությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն