“Ամերիա” խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մեր մանուկներին


“Ամերիա” խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մեր մանուկներին

  • 22-12-2011 15:36:50   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: «Ամերիա» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լեւոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Թոփչյանը եւ այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության Ազգային Կենտրոնը, իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Աճուրդին ներկայացվելու են նաեւ հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ: Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ եւ դրամական օգնության խիստ կարիք են զգում: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից: Միասնաբար օգնե'նք կյանքի համար պայքարող մեր մանուկներին: «Ամերիա» ընկերությունների խումբ
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play