Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ


Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքներ

  • 26-12-2011 23:32:06   |   |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Դատախազության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Դատական ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>>, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Սահմանադրական դատավարության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, <<Էներգետիկայի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, <<Էլեկտրոնային հաղորդակցության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, <<Աուդիտորական գործունեության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Լիցենզավորման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, <<Պետական տուրքի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012-2014թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին>> օրենքները:Այսմասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն