Ադրբեջանում մասնավոր շինություններ են քանդվում, որոնց սեփականատերերին ոչ մի փոխհատուցում չի տրամադրվում<br />


Ադրբեջանում մասնավոր շինություններ են քանդվում, որոնց սեփականատերերին ոչ մի փոխհատուցում չի տրամադրվում

  • 24-05-2011 08:30:48   | Ադրբեջան  |  Վերլուծություն
Ադրբեջանի տեղական իշխանությունները պնդում են, որ իրավասու են քանդել մասնավոր շինությունները, որպեսզի դրանց տեղում ճանապարհ կառուցեն, սակայն սեփականատերերը բողոքում են, որ իրենց ոչ մի փոխհատուցում չի տրամադրվում: Ադրբեջանի մեծությամբ երկրորդ` Գյանջա, քաղաքի բնակիչ Աբբաս Աբբասզադեն ողջ կյանքն է ներդրել իր ,Էլնուրե ռեստորանը կառուցելու վրա: Նա ցնցվել էր, երբ ռեստորան այցելած տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստվում են փակել այն եւ քանդել: ,Ես պահանջեցի ցույց տալ իմ գույքը քանդելու հիմնավորումը: Ինձ ասացին, որ դրա վերաբերյալ դատական որոշում չկա, սակայն այստեղ պետք է ճանապարհ կառուցվի, եւ իմ ռեստորանը խանգարում է: Նույնիսկ չկարողացանք կազմակերպել նախօրոք պատվիրված հարսանյաց հանդիսությունները, քանի որ նույն օրն իսկ անջատեցին ռեստորանի գազն ու էլեկտրականությունը, որպեսզի ստիպեն մեզ ավելի շուտ հեռանալ շինության տարածքիցե, - պատմում է Աբբասզադեն: Ռեստորանի տերը փորձել է հանդիպել Գյանջայի քաղաքապետի հետ, սակայն վերջինիս քարտուղարը պատասխանել է, որ քաղաքապետը չի ընդունում քանդման ենթակա շինությունների սեփականատերերին: ,Ո՞ւմ կարող եմ դիմել: Ռեստորանը 20-ից ավելի աշխատող ուներ, որոնցից յուրաքանչյուրը 3-4 անդամից բաղկացած ընտանիք էր պահումե, - ասում է Աբբասզադեն: Նրա դեպքը սովորական երեւույթ է Գյանջայում, որտեղ գործարարները եւ տների սեփականատերերը բողոքում են, որ քաղաքապետարանն ընդհանրապես անտեսում է իրենց` մասնավոր սեփականության իրավունքները: Մուշվիք Ալիեւը վաճառել է իր բնակարանը խանութ գնելու նպատակով, որպեսզի կարողանա բավականաչափ փող վաստակել եւ այլ բնակարան գնել: Այս գործարքի արդյունքում նա ստիպված է եղել հավելյալ 60 հազար դոլար ծախսել: Իշխանությունները քանդել են նրա խանութը` փոխարենը ոչինչ չառաջարկելով: ,Փոխհատուցում վճարելու մասին անգամ խոսք չկա: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս եմ ընտանիքս պահելու: Ինչո՞վ եմ բնակարանի վարձը վճարելու: Այժմ անշարժ գույք գնելու մասին անգամ երազել չեմ կարողե, - ասում է նա: Մեկ ամիս առաջ Նարիմանովի փողոցի բնակարանների պատշգամբները քանդվել էին քաղաքապետարանի հրամանով: Բնակիչները դրան ի պատասխան եռօրյա բողոքի ցույց էին կազմակերպել, փակելով ճանապարհը, սակայն այդպես էլ չէին կարողացել դադարեցնել կատարվող աշխատանքները: ,1965 թվականից այս երկու սենյականոց բնակարանում եմ ապրել եւ 4 երեխա եմ մեծացրել այստեղ: Երբ երեխաներս ամուսնացան, բնակարանում այլեւս տեղ չկար, եւ ստիպված եղանք պատշգամբ ավելացնել, որպեսզի բոլորը տեղավորվեն տանը: Ինչպե՞ս կարող են յոթ մարդիկ 2 սենյակում ապրելե, - տարակուսում է բնակիչներից մեկը` Սարվինազ Ֆարաջովան: ,Պատկերացնո՞ւմ եք, որքան ենք ծախսել պատշգամբը կառուցելու համար: Պատշաճ բնակարանով ապահովելու փոխարեն, տեղական իշխանությունները պարզապես քանդեցին այնե, - դժգոհում է նա: Ֆարաջանովան մեկն է այն բազմաթիվ ադրբեջանցիներից, ովքեր առանց պաշտոնական թույլտվության իրենց բնակարաններին կից հավելյալ շինություններ են կառուցել 1991 թվականից ի վեր. Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տնտեսական ճգնաժամի հետեւանքով եւ Լեռնային Ղարաբաղից գաղթած հարյուր հազարավոր փախստականների հոսքի արդյունքում առաջացած նոր բնակարանների կառուցման խնդիրը կառավարությունը ի վիճակի չէր լուծել: Գյանջայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, իրենց հերթին, պնդում են, որ ձեռնարկատիրական շինությունների եւ բնակելի տների պատշգամբների քանդելու գործընթացը ոչ մի խախտում չի պարունակում: ,Պատշգամբներն առանց պաշտոնական թույլտվության են կառուցվել, այսինքն` ապօրինի կառույցներ են: Այդ պատճառով, դրանք քանդելու համար դատական որոշման կարիք չկար: Իսկ գործարարների շինությունները քանդվել են, քանի որ խոչընդոտում էին պետական նշանակության նախագծերի իրականացմանըե, - ասում է Գյանջայի քաղաքապետի խորհրդական Նաթիք Բիննաթովը: Խոսքը վերաբերում է լայնացման ենթակա երկու մայրուղիներին, որոնցից մեկը Գյանջան կապում է Շամքիր քաղաքի, իսկ մյուսը` մայրաքաղաք Բաքվի հետ:,Ոչ ոք էլ չի ուզում խախտել նրանց իրավունքները. բոլոր գործարարներին հողատարածքներ կտրամադրվեն, որտեղ նրանք կկարողանան վերակառուցել իրենց շինությունները: Փոխհատուցում վճարելու հարցը ներկայում չի քննարկվումե, - հավելում է նա: Ընդդիմության ներկայացուցիչները, իրենց հերթին, մասնավոր շինությունները քանդելու մեջ մեղադրում են իշխանություններին, որոնք այստեղ սեփական շահն են փնտրում կամ անում են այդ ամենը իրենց հետ կապ ունեցող գործարարների համար, որոնք փորձում են հողատարածքներ ստանալ: ,Իշխանությունները նավթի վաճառքից բյուջե մուտք գործող հսկայական գումարները յուրացնելու ուղիներ են փնտրում, եւ դրանցից մեկը շինարարությունն էե, - ասում է ընդդիմադիր ,Ժողովրդական ճակատե կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին: Գահրամանլին կոչ է անում փոփոխություններ կատարել երկու տարի առաջ հաստատված օրենսդրական լրացումների փաթեթում, որի համաձայն` կառավարությունը իրավունք էր ստանում սահմանելու բռնագրավված սեփականության արժեքը, այն դեպքում, երբ նախկինում գույքի արժեքը սահմանվում էր սեփականատիրոջ կողմից: Նրա խոսքերով` ներկայում, ,եթե սեփականատերը համաձայն չէ սահմանված արժեքի հետ, ապա կարող է դիմել դատարան, սակայն դատարանները համարյա միշտ իշխանական կողմին են պաշտպանումե: Իրավաբանները պնդում են, որ պետական կառույցները չեն կարող ցանկացած պահին քանդել մասնավոր սեփականությունը: ,Մասնավոր սեփականությունը կարելի է քանդել միայն [համապատասխան] դատական որոշման առկայության դեպքում: Վերջերս ,նորաձեւե է դարձել առանց որեւէ օրինական արդարացման անշարժ գույքն ու սեփականությունը ոչնչացնելը: Դա հակասում է սեփականության իրավունքներին եւ անընդունելի է ցանկացած նորմալ հասարակության շրջանում: Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` իշխանությունները անմիջական պատասխանատվություն են կրում սեփականատերերի իրավունքների պաշտպանության համար: Մինչդեռ նախագահի կողմից նշանակված տեղական իշխանությունների ղեկավարները կոպիտ կերպով խախտում են այդ իրավունքներըե, - ասում է հայտնի իրավաբան Ֆուադ Ագաեւը: Գյուլնուր Ռաջիֆգըզի, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ադրբեջանում «Կովկասյան լրատու», # 591, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի պարբերական
Նոյյան տապան  -   Վերլուծություն