ԱՄՀ-ը նոր նախագահ կընտրի մինչեւ հունիսի 30-ը


ԱՄՀ-ը նոր նախագահ կընտրի մինչեւ հունիսի 30-ը

  • 21-05-2011 20:40:37   | Հայաստան  |  Միջազգային
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ նոր նախագահի անունը պարզ կդառնա մինչեւ հունիսի 30-ը, հաղորդում է <<Ազատություն>> ռադիոկայանը: Մայիսի 23-ից մինչեւ հունիսի 10-ը ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը կքննարկի հնարավոր թեկնածուների հարցը, որից հետո կընտրվի երեք թեկնածու: Իսկ նախագահը կընտրվի մրցույթի հիման վրա: Խորհրդի ղեկավար Շակուր Շաալանը խոստացել է, որ ընտրությունը կլինի հնարավորինս բաց: ԱՄՀ-ի նախագահ դառնալու մեծ հավակնություն ունի Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Քրիստիան Լայգարդը: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոսս- Կանը , ով ձերբակալվել էր բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով, հրաժարական է տվել այս հինգշաբթի: Երեկ նա ազատ է արձակվել 1 մլն դոլար գրավի դիմաց եւ այժմ գտնվում է տնային կալանքի տակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play