«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը «Միկա» խմբի ընկերությունների համար սահմանել է վարկափաստաթղթային սահմանաչափ


«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը «Միկա» խմբի ընկերությունների համար սահմանել է վարկափաստաթղթային սահմանաչափ

  • 16-03-2011 14:51:52   | Հայաստան  |  Տնտեսություն
Օգտագործելով ՎՏԲ խմբի հնարավորությունները` ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ,Միկաե խմբի ընկերությունների համար սահմանվեց վարկափաստաթղթային սահմանաչափ 20 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում, որը նպատակաուղղված է ,Արմավիաե ՍՊԸ, ,Միկա Լիմիթեդե եւ ,Միկա Ցեմենտե ՓԲԸ խմբի մեջ մտնող ընկերությունների տարբեր նախագծերի ֆինանսավորմանը: Վարկափաստաթղթային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն հիմնական միջոցների ձեռքբերման, վերանորոգման եւ արդիականացման ծախսերը, շրջանառու միջոցների համալրումը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության կիրականացվեն ակկրեդիտիվների եւ երաշխիքների թողարկում` ի ապահովումն ապրանքների եւ ծառայությունների արտասահմանյան մատակարարների առջեւ ՄԻԿԱ Խմբի ընկերությունների` արտաքին առեւտրային պայմանագրերի շրջանակներում ստանձնած ֆինանսական պարտավորությունների: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկով` - ,ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ դիտարկել է ,Միկաե խմբի ընկերությունները որպես իր ռազմավարական գործըկերներից մեկը: Տվյալ կոնտեքստում Բանկի կողմից ,Միկաե խմբի ընկերություններին սահմանաչափի տրամադրումը համարում եմ այժմեական եւ կարեւոր երկրի տնտեսության ռազմավարական ճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման աջակցման տեսանկյունից: Մենք բավականին արդյունավետորեն շարունակում ենք ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի աաջատար ընկերությունների հետ, եւ նախատեսում ենք հետագայում էլ ներդրումներ կատարել տնտեսության զարգացման մեջե:
Նոյյան տապան  -   Տնտեսություն