Նոր պայթյուն է գրանցվել Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում


Նոր պայթյուն է գրանցվել Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում

  • 15-03-2011 12:03:37   | Ճապոնիա  |  Միջազգային
Նոր պայթյուն է գրանցվել Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում՝ չորրորդը վերջին օրերի ընթացքում: Պայթյունից հետո ատոմակայանի երրորդ ռեակտորի շրջանում եւ դրա մերձակայքում ճառագայթման չափաքանակը գերազանցել է տարեկան թույլատրելի նորման 400 անգամ, իսկ ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո, ըստ Kyodo ճապոնական լրատվական գործակալության, ատոմակայանի տարածքում այդ ցուցանիշը գերազանցվել էր ութ անգամ: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: Նա հայտնել է, որ «Ֆուկուսիմա1» ատոմակայանի 4-րդ բլոկում հրդեհ է բռնկվել: Վարչապետն ասել է նաեւ, որ տեղի է ունեցել ճառագայթման արտահոսք: Ատոմակայանի 30 կմ շառավղով գոտու բնակայրերում ապրող բնակիչներին վարչապետը կոչ է արել դուրս չգալ տանից, փակել դռներն ու պատուհանները: 20 կմ գոտու բնակիչներն արդեն տարհանվել են: Նա նաեւ հայտնել է, թե արտահոսքը կանխելու համար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվում են: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 9.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի եւ անհետ կորածների թիվը առայժմ հասել է 6000-ի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play