Բակո Սահակյանը բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները


Բակո Սահակյանը բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները

  • 22-02-2011 20:17:44   | Հայաստան  |  Քաղաքական
Բակո Սահակյանը փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները եւ 2011 թվականի անելիքները: Հատուկ ուշադրություն է հատկացվել գերատեսչության առջեւ ծառացած մի շարք կարեւոր հիմնախնդիրների: Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ: Երկրի ղեկավարն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ ընդգծելով, որ գերատեսչության աշխատանքում առկա են նաեւ մի շարք բացթողումներ, որոնք պետք է անվերապահորեն շտկվեն: Առանձնապես կարեւորվել է ճիշտ կադրային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական