Mediagid.am լրատվական ագրեգատորում հունվարի ամենաընթերցված բաժինն է <br /> ,Քաղաքականությունե-ը


Mediagid.am լրատվական ագրեգատորում հունվարի ամենաընթերցված բաժինն է
,Քաղաքականությունե-ը

  • 09-02-2011 14:49:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
,Քաղաքականությունե կատեգորիան, ըստ դիտումների թվի, առավել հանրաճանաչ է եղել հունվարին Mediagid.am լուրերի ագրեգատորում, մեկ ամսվա ընթացքում այս բաժնի դիտումների թիվը կազմել է 38674 (դեկտեմբերին` 31,5 հազար): Բացի ,Քաղաքականությունե կատեգորիայից, առավել հանրաճանաչ կատեգորիաների հնգյակում հայտնվել են ,Հասարակությունե կատեգորիան, որտեղ հունվարին գրանցվել է 25,8 հազար դիտում (դեկտեմբերին` շուրջ 21 հազար), ,Տնտեսությունե կատեգորիան` ավելի քան 25,7 հազար դիտում (դեկտեմբերին` ավելի քան 16,4 հազար), ,Համաշխարհային նորություններե կատեգորիան` 15,9 հազար դիտում (դեկտեմբերին` 10.8 հազար) եւ ,Տեխնոլոգիաներ եւ կապե կատեգորիան` շուրջ 13 հազար դիտում (դեկտեմբերին` 8,8 հազար): ,Երկու ամսվա արդյունքներով` առավել հանրաճանաչ կատեգորիաների հնգյակը գրեթե չի փոխվել` բացառությամբ ,Սպորտե կատեգորիայի, որը զիջել է դեկտեմբերին զբաղեցրած հինգերորդ տեղը ,Տեխնոլոգիաներ եւ կապե կատեգորիայինե, - ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է հեղինակության վարկանիշին, ապա ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2011 թ.-ի հունվարին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակը գրեթե չի փոխվել` բացառությամբ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի: Դեկտեմբերին ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում ներառված էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հեղինակության վարկանիշը ձեւավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված` գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսավորվել է 3398 հիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքեր ընդգրկված են Mediagid.am-ի հեղինակության վարկանիշում: ,Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով հունվարին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (452 հիշատակում)ե,- ասաց Մարտիրոսյանը: Mediagid.am-ի վարկածով` դեկտեմբերին մեջբերվածության ցուցանիշով առավել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգյակում ընգրկվել են նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ընկերությունների շրջանում հունվարին ամենամեջբերվողների հնգյակում են հայտնվել VivaCell-MTS բջջային օպերատորը, ,ԱրմենՏելե ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցական ընկերությունը, Արդշինինվեստբանկը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE): Երեւան 9 փետրվարի 2011
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն