Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել<br /> ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ<br />


Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

  • 25-01-2011 17:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին եւ ներկայացրել 2011 թվականին իրականացվելիք ծրագրերը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բ.Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվլյալների ճշգրտության աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն