Լրատվամիջոցների հավատարմագրում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2012 թվականի գործունեությունը լուսաբանելու համար


Լրատվամիջոցների հավատարմագրում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2012 թվականի գործունեությունը լուսաբանելու համար

  • 10-01-2012 13:16:56   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2012 թվականի գործունեությունը լուսաբանելու համար իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում: ԶԼՄ- ների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պրն. Վ. Էլոյանի անունով` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, նշելով` 1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը (հասցեն). 2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը (ըստ անձնագրի), անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում). 3. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները). 4. լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են): 5.3X4 մեկ լուսանկար Խնդրում ենք դիմումները մինչեւ հունվարի 31-ը ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Տեղեկությունների համար զանգահարել 010-54-69-33
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play