Մեկնարկում է Orange-ի եւ Շենի համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը


Մեկնարկում է Orange-ի եւ Շենի համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը

  • 14-03-2011 16:13:52   | Հայաստան  |  Հասարակություն
Orange-ը եւ ,Շենե բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական եւ մարզական դաստիարակություն: Վահան գյուղի մանկապարտեզի բացմամբ մեկնարկում է Orange-ի եւ Շենի` համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը, որը, ինչպես եւ նախորդ տարի, ուղղված է Հայաստանի առավելապես հեռավոր, սահմանամերձ եւ խոցելի համայնքներին: Վահան գյուղն ունի 1228 բնակիչ, եւ մանկապարտեզը նախատեսված էր ընդունելու 20 երեխայի, սակայն բազմաթիվ դիմումների արդյունքում ծրագիրն ընդլայնվեց եւ մանկապարտեզն այսօր պատրաստ է ընդունել 40 երեխայի: Մանկապարտեզի վերականգնման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID/CHF եւ ,Շենե կազմակերպությունները, իսկ կահավորումն իրականացրել է Orange-ը` տրամադրելով 5,945,000 դրամ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաեւ համայնքը: ,Որպես երկրի տնտեսական կյանքում կարեւոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաեւ մեր ներդրումն ունենալ այլ` ,ոչ հաղորդակցայինե ոլորտներում: Անցյալ տարվա ընթացքում Շենի հետ իրականացված բազմաթիվ ծրագրեր իրենց հրաշալի արդյունքն են տվել: Դրա ապացույցն են այն մանկապարտեզներն ու մարզադահլիճները, որոնք այսօր բազմաթիվ երեխաների են ընդունում: Եթե միայն դիտարկենք համակարգչային սրահներից մեկի` Արագած համայքնի դեպքը, կտեսնենք, որ ընդամենը հինգ ամսում այս փոքր գյուղում 2000 ինտերնետի այցելություն է եղել ե, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: , Սահմանամերձ գյուղում երիտասարդ ընտանիքների բնակությունն առավել մեծ կարեւորություն ունի, եւ իմանալ, որ պահանջն ավելի մեծ է եղել, քան նախապես պլանավորված էր, շատ ոգեւորիչ է: Իսկ այս նախագծի իրականացման համար համայնքի ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար: Մեր մոտեցումներն Orange-ի հետ համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ նաեւ իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որը երկարաժամկետ իրագործումների է ուղղվածե, ասաց ,Շենե-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը: Երեւան, 14 մարտի, 2010թ.
Նոյյան տապան  -   Հասարակություն