Կանայք նվերներ են ունենալու Orange-ից


Կանայք նվերներ են ունենալու Orange-ից

  • 09-03-2011 19:14:19   | Հայաստան  |  Հասարակություն
Կանանց միամսյակի ընթացքում բոլոր կանայք նվերներ են ունենալու Orange-ում: Մինչեւ ապրիլի 7-ը բոլոր կանայք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետ Հիմային եւ Ֆլայբոքսին 12 կամ Orange MyFi-ին 24 ամսով, կստանան 6000 դրամ Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, որով կարող են վճարել ինտերնետի ամսավճարը, գնել SMS փաթեթներ կամ ակտիվացնել ինտերնետի հավելյալ ծառայություններ: Իսկ բոլոր նրանց, ովքեր Orange Ինտերնետին միացել են մարտի 8-ից առաջ, Orange-ն առաջարկում է մինչեւ ապրիլի 7-ը հաճելի նվեր մատուցել իրենց սիրելի կանանց: Orange Ինտերնետի բաժանորդները մինչեւ միամսյակի ավարտն անվճար կարող են ստանալ 9000 դրամի նվեր-քարտ Orange-ի ցանկացած խանութում եւ նվիրել այն ցանկացած կնոջ: Քարտի գումարը կարելի է օգտագործել միայն Orange Ինտերնետին 12 եւ ավել ամսով բաժանորդագրվելու դեպքում` ինտերնետի ամսավճարը վճարելու, SMS փաթեթներ գնելու կամ ծառայություններ ակտիվացնելու համար: Քարտը վավեր կլինի մինչեւ ապրիլի 30-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն