Պատմվածքի մրցույթ


Պատմվածքի մրցույթ

  • 16-01-2012 12:01:23   | Հայաստան  |  Հայտարարություններ
ԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 17-20 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված "Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա" թեմայով գրված ստեղծագործությունների համար: Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաեւ հատուկ մրցանակ, ինչպես նաեւ երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կպագրվեն մամուլում: Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետեւելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին: Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով: Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց. - Պատմվածքը շարադրություն չէ, - Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որեւէ այլ պլատֆորմում, - Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ, - Տեքստերը պետք է շարադրված լինեն յունիկոդ տառատեսակով, - Պատմվածքներն ուղարկելուց նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, կոնտակտային տվյալներ: http://cdpf.am/am/news298/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play