ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում իրականացվում է 2012թ. լրագրողների հավատարմագրում


ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում իրականացվում է 2012թ. լրագրողների հավատարմագրում

  • 16-01-2012 15:50:48   | Հայաստան  |  Հայտարարություններ
« Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի եւ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» հրամանի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2011թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2012թ. հունվարի 28-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով), որտեղ պետք է նշված լինեն` 1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը (հասցեն). 2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում). 3) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները: Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուuանկարիչ կամ տեսաձայնագրման երկու oպերատոր: Oտարերկրյա պետության oրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուuապատճենը: Oտարերկրյա պետության oրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը: ՏԿՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play