Մարտի 5-ին Հայաստանը կընտրի «Եվրատեսիլ 2011»-ին ներկայացվելիք երգը


 

Մարտի 5-ին Հայաստանը կընտրի «Եվրատեսիլ 2011»-ին ներկայացվելիք երգը

  • 05-03-2011 20:51:48   | Հայաստան  |  Մշակույթ
 Մարտի 5-ին` Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան երգի ընտրությունը, որը մայիսին Դուսելդորֆում կայանալիք երգի մրցույթում կկատարի Էմմին: Ըստ մրցույթի Հայաստանի պաշտոնական կայքէջի, շոուն կսկսի Մանկական Եվրատեսիլի 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը` իր «Մամա» երգով: Երեկոն կվարեն հայտնի հաղորդավարներ, Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ դերասան Խորեն Լեւոնյանը: Հատուկ հյուրերն են լինելու Հայաստանը 2006-ին, 2007-ին եւ 2008-ին այդ մրցույթում ներկայացրած երգիչներ Անդրեն, Հայկոն եւ Սիրուշոն: Էմմին շոուի ընթացքում կկատարի չորս երգ. "Boom-Boom" հեղ. Apricota/Սոսի/Մուրզո (Հայաստան) "Good-bye" հեղ. Մարթին Կեսիչի (Գերմանիա) "Ayo" հեղ. ԴերՀովա (Հայաստան) "Hi" հեղ. Վահրամ Պետրոսյան/Մարիամ /Lazzaro (Հայաստան) Հաղթող երգը կորոշվի հեռուստադիտողների (sms) եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ