Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներն աշխատանքային հանդիպում են ունեցել


Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներն աշխատանքային հանդիպում են ունեցել

  • 18-01-2012 10:45:53   | Ռուսաստան  |  Քաղաքական

Հունվարի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բանակցություններին քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական