«Չարենց. Հայ պոետի իմ փնտրտուքները»


«Չարենց. Հայ պոետի իմ փնտրտուքները»

  • 26-01-2012 13:17:53   |   |  Մշակույթ

Փետրվարի 26-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Եղիշե Չարենցի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ֆիլմ կցուցադրվի: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է armenia.com.au կայքից: «Չարենց. Հայ պոետի իմ փնտրտուքները» ֆիլմի հեղինակը Շարին Անդերսոնն է: Այն տպավորիչ անդրադարձ է գրողի կյանքին եւ գրական գործունեությանը: «Ֆիլմը պետք է դիտվի հայերի եւ օտարերկրացիների կողմից՝ հատկապես ուսանողների, ովքեր, համոզված եմ, կոգեշնչվեն գրողի ստեղծագործական կյանքով»,-այսպես է բնութագրում Շարինի աշխատանքը Ավստալիայի Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ներկայացուցիչը: Շարին Անդերսոնն ապրում եւ ստեղծագործում է Հարավային Աֆրիկայում: Թե ինչն է «դրդել» Շարինին ֆիլմ նկարելու հայ պոետի մասին, փետրվարի 6-ին ֆիլմի հեղինակն ինքը կպատմի հայկական «Սարդարապատ» ռադիոյի եթերում՝ Ազնիվ Ինգիլիզյանի հետ կենդանի հեռախոսային հարցազրույցի ընթացքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play