Թուրք լրագրող.«Հրանտ Դինքին վռնդել են հայ լինելու համար»


Թուրք լրագրող.«Հրանտ Դինքին վռնդել են հայ լինելու համար»

  • 26-01-2012 13:55:14   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական CNNturk-ի եթերով հեռարձակվող մի հաղորդման ժամանակ թուրք հայտնի կին լրագրող Նագեհան Ալչըի եւ Էնվեր Այսեւերի միջեւ խիստ բանավեճ է ծագել, երբ կողմերն անդրադարձել են Հրանտ Դինքի թեմային։ Բանավեճը սուր բնույթ է ստացել այն պահին, երբ Նագեհան Ալչըն նշել է, թե Հրանտ Դինքին տարիներ առաջ Birgun թերթից աշխատանքից հեռացրել են միայն նրա համար, որ նա հայ է։ Էնվեր Այսեւերը խիստ ընդդիմացել է այս խոսքին, ինչին ի պատասխան Նագեհանն ավելի է կատաղել եւ բղավել. «Սպեկուլյացիաներ մի´ արեք։ Հրանտ Դինքին վռնդել են հայ լինելու համար։ Դա ասել է նրա մոտ ընկեր Էթյեն Մահչուփյանը», գրում է News.am-ը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը