<<Ադրբեջանի հայությանը հասցվել է հսկայական բարոյական ու նյութական վնաս, որի փոխհատուցումը պետք է տա Ադրբեջանը>>


<<Ադրբեջանի հայությանը հասցվել է հսկայական բարոյական ու նյութական վնաս, որի փոխհատուցումը պետք է տա Ադրբեջանը>>

  • 30-01-2012 16:11:10   | Հայաստան  |  Հայտարարություններ
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ակտիվացել են առանձին գործիչների եւ նրանց դրդմամբ գործող հասարակական կազմակերպությունների ջանքերը, որոնք ուղղված են բոլոր ադրբեջանահայ փախստականների անունից խոսելու իրավունքը սեփական մենաշնորհը դարձնելուն։ Նրանց թվում է, որ եթե ինչ-որ մի կազմակերպություն կոչվի ,Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարե կամ ,Ադրբեջանահայերի ասամբլեաե, ապա դա բավարար կլինի յուրացնելու իրավունքը հայ եւ միջազգային հանրությանը իրենց պրոժեկտները` որպես բոլոր ադրբեջանահայերի իղձերի, հույսերի, սպասումների ու նպատակների խտանյութ ,ներկայացնելուե համար: Ոմանք հայտարարում են, թե ազատագրված տարածքներում պատրաստվում են մի քաղաք կառուցել, ուր պետք է քշեն-լցնեն 100 հազար ադրբեջանահայ փախստականներ, մյուսները գտնում են, որ մենք պետք է վերադառնանք Բաքու, ապրենք մեզ սպանողների ու հալածողների կողքին։ Թե? առաջինները, թե? երկրորդները խոսում են մի ինչ-որ երրորդ հայկական պետություն՝ ադրբեջանահայերի հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը հարկավոր է հիմնել ազատագրված տարածքներում եւ այլ։ Մենք, իրապես գոյություն ունեցող ադրբեջանահայ փախստականներս, չցանկանալով գործիք դառնալ արկածախնդիրների, քաղաքական աճպարարների եւ անպատասխանատու մարդկանց ձեռքին, հայտարարում ենք, որ այս գործիչներից եւ ոչ մեկը դեռ ոչինչ չի արել մեր վստահությանը արժանանալու եւ մեր անունից որեւէ մեկի հետ որեւէ բանի մասին խոսելու իրավունքը ձեռք բերելու համար։ Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարիե եւ ,Ադրբեջանահայերի ասամբլեայիե ղեկավարների ազնվությանն ու անկեղծությանը հնարավոր կլինի հավատալ միայն այն դեպքում, երբ նրանք խոսքերից անցնեն գործի. թող Աշոտ Մանուչարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Մարիամ Ավագյանը, Անահիտ Թարխանյանը, Հրանուշ Խառատյանը, Նիկոլայ Բաբաջանյանը, Գրիգորի Այվազյանը եւ այլ ցանկացողներ (եթե այդպիսիք ի հայտ գան) վրան խփեն ազատագրված տարածքներում եւ սկսեն այնտեղ իրենց համար կառուցել իրենց փափագած պետականությունն ու քաղաքը եւ, չի բացառվում, որ այդպիսի նախաձեռնողականությունը 3-4 տարվա ընթացքում տա իր պտուղներն ու հայրենասիրության եւ անձնուրացության այդ օրինակից ոգեշնչված, իրենց միանան թարմ ուժեր։ Հակառակ դեպքում նրանց բոլոր ճառերը գնահատում ենք որպես վնասակար դատարկաբանություն։ Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի հայությանը հասցվել է հսկայական բարոյական ու նյութական վնաս, որի փոխհատուցումը պետք է տա Ադրբեջանը։ Մեզ հասցված վնասի փոխհատուցման հարցը պաշտոնապես պետք է բարձրացնեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, այլ ոչ թե փախստականների իրավունքների այսօրինակ ինքնակոչ հասարակական ,պաշտպաններըե։ Վերջ տվեք արկածախնդիր նախաձեռնություններին եւ քաղաքական այսօրինակ արկածախնդրությանը։ Խորհուրդը ստորագրել են հետեւյալ հասցեներում գտնվող հանրակացարաններում եւ համայնքներում բնակվող փախստականները` ք.Երեւան, Չարբախ,Շիրակի 2ա, 7-րդ մասնաշենք, ք. Երեւան, Աերացիա 1/10, 2/10 մասնաշենքեր, Քասախ համայնք, ք. Երեւան, Ռոստովյան 13, գ. Նոյակերտ, ք. Երեւան, Կոմիտասի պող. 49/4, ք.Աբովյան, ք. Երեւան, Սեբաստիայի 3ա, ք. Երեւան, Տիգրան Մեծի 30, ք. Երեւան, Գրիբոեդովի առաջին նրբանցք 11, “Արաբկիր” հյուրանոց, ք. Էջմիածին, ք. Երեւան, Մանանդյան 41, ք. Երեւան, Վարդաշեն 6-րդ փողոց, 68 շենք: Ընդամենը`472 ստորագրություն:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play