Մեկնարկեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնությամբ Մշակութային փառատոնը


Մեկնարկեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնությամբ Մշակութային փառատոնը

  • 02-02-2012 16:50:51   | Իրան  |  Մշակույթ
«ԱԼԻՔ» - Տարիներ է արդէն, որ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւում է Մշակութային փառատօն՝ հայոց դպրոցների աշակերտների մասնակցութեամբ: Մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել հայոց դպրոցների եւ ուրբաթօրեայ դասընթացներ յաճախող 290 աշակերտներ, որոնցից 200-ը մասնակցում են ասմունքի եւ 90-ը երաժշտական գործիքների բաժնում: Երէկ՝ փետրւարի 1-ին, Մշակութային փառատօնի ասմունքի մրցութիւնները սկսւեցին Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում, «Թունեան» եւ «Նայիրի» տարրական եւ ուղեցոյց, «Մարիամ» հաստատութեան տարր. եւ ուղեցոյց, «Մարիամեան» եւ «Արարատ» ուղ. դպրոցների մասնակցութեամբ, որոնց մասնակցում էին տարրական օղակի 36 եւ ուղեցոյց օղակի 23 աշակերտները: Մրցութիւնները լինելու են մէկ փուլով եւ թաղային դրւածքով, որից յետոյ ընտրւող աշակերտները ներկայացնելու են իրենց կտորները՝ առանձին ձեռնարկում: Արդիւնքները յայտարարւում են նոյն օրը՝ մրցութեան աւարտին: Մրցութիւնները ասմունքի բնագաւառում շարունակւելու են փետրւարի 8-ին, 12-ին եւ 15-ին, իսկ երաժշտական գործիքների բնագաւառում՝ փետրւարի 17-ին եւ 22-ին: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play