Սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ամենամյա ծրագիր


Սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ամենամյա ծրագիր

  • 06-02-2012 17:08:24   | Հայաստան  |  Հայտարարություններ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից սկսվել են արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, մեկօրյա եւ այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման 2012 թվականի ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Վերապատրաստման մեկամսյա դասընթացները տեղի կունենան Հայաստանում` հուլիսի 8-ից օգոստոսի 7-ը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված հետեւյալ 6 ծրագրերով. •Ուսուցում մանկապարտեզում •Ուսուցում կիրակնօրյա դպրոցում •Տարրական ուսուցում •Հայոց լեզվի եւ գրականության դասավանդումը միջին եւ ավագ դպրոցում •Դպրոցների կառավարում •Լրացուցիչ կրթության եւ արտադասարանային դաստիարակության կազմակերպում: Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաեւ ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր եւ այլ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 600 սփյուռքահայ ուսուցիչ:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play