Հաստատվել են FREDA հիմնադրամի 2011թ.-ի բյուջեի նախագիծը եւ տարեկան աշխատանքային ծրագիրը<br />


Հաստատվել են FREDA հիմնադրամի 2011թ.-ի բյուջեի նախագիծը եւ տարեկան աշխատանքային ծրագիրը

  • 11-01-2011 19:58:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 11-ին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի եւ տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաեւ վերջնական փուլում գտնվող եւ 2011թ. իրականացվելիք ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել ու հաստատվել է խորհրդի անդամների կողմից: Նիստում քննարկվել եւ հավանության են արժանացել FREDA հիմնադրամի 2011թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը եւ 2011թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: FREDA-ի նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման համատեքստում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության աուդիտորական հաշվետվությունը եւ եզրակացությունը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խորհուրդը որոշել է հիմնադրամի Ներդրումային կոմիտեի կազմում ներառել նոր այլընտրանքային անդամի եւ համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Տ.Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն