Հանրային թղթակցության մրցույթ


Հանրային թղթակցության մրցույթ

  • 08-02-2012 14:24:53   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հանրային լրագրության ակումբը՝ ՀԼԱ-ն, հայտարարում է թղթակցային մրցույթ իր նորաստեղծ հանրային թղթակցության «Իմ լուրերը»՝ www.MyNews.am կայքում ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ տեղադրելու համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առաջին հերթին գրանցվել www.mynews.am կայքում: «Թղթակցիր» բաժնի միջոցով կայքում տեղադրեք Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային գրառումներ, որոնք վեր կհանեն սոցիալական կարեւորություն ունեցող խնդիրներ. աղքատությունից` մինչեւ բնապահպանություն: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների սոցիալական կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, «Թղթակցիր» բաժնի բոլոր հարցերին տրված պատասխանների լիարժեքությունը, տեղեկատվության հավաստիությունը: Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: Մրցույթի հաղթողը կշահի HTC Wildfire S հեռախոս: Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. մարտի 15 -ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012-ի մարտի 30-ին: «Իմ լուրերը» -ի անձնակազմը հաջողություն է մաղթում մրցույթի մասնակիցներին: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել Հանրային լրագրության ակումբի աշխատակիցների հետ: Հասցե՝ Կողբացի 39 Հեռ.՝ +3794 755 898 Էլ. փոստ՝ info@pjc.am Թվիթեր` @pubjournclub Ֆեյսբուք՝ http://www.facebook.com/publicjournalismclub Կայք՝ www.pjc.am
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play