14-02-2012 13:52:13 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ սիրո տոների առթիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին մեկ ամիս շարունակ անսահմանափակ շփվել իրենց սիրելիների հետ:
Փետրվարի 13-ին կամ 14-ին բաժանորդները կարող են ընտրել մեկ սիրելի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից` ուղարկելով *114*հեռախոսահամար# հրահանգը, եւ մինչեւ մարտի 14-ը կարող են անվճար զանգահարել տվյալ համարի բաժանորդին: Հրահանգն ուղարկելիս գանձվում է 350 դրամ:
Ծանոթություն
• «Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանի եւ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները չեն կարող մասնակցել ծրագրին:
• Որպես սիրելի համար հնարավոր չէ ընտրել «Սիրում եմ…» սակագնային պլանի եւ կորպորատիվ փաթեթների հեռախոսահամարներ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: