Հայաստանի պետական կամերիային նվագախմբի համերգը նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին


Հայաստանի պետական կամերիային նվագախմբի համերգը նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին

  • 22-02-2012 12:06:37   | Հայաստան  |  Մշակույթ
Երեկ Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերիային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքերով, իր համար այս համերգը կարեւոր էր, քանի որ այն նաեւ նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին, միաժամանակ նա շեշտեց, որ մեծ պատիվ է նվագել հիսուն տարվա պատմություն ունեցող նվագախմբի հետ. “Շատ հաճելի է աշխատել նման պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպես նաեւ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար”,-ասաց նա: Համերգին մասնակցում էր նաեւ երջանկահիշատակ Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին` Աննա Բակունցը, ով “Կոնցերտ երգեհոնի եւ նվագախմբի համար” իր կատարումը նվիրեց հոր` Ակսել Բակունցի եւ իր ուսուցիչ Վահագն Ստամբուլցյանի հիշատակին: “Ես մեծ հաճույքով եմ աշխատում Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ հատկապես Վ. Մարտիրոսյանի հետ: Այստեղ առկա է առողջ ստեղծագործական միջավայր, ինչը շատ է նպաստում մեր համատեղ աշխատանքին”,-նշեց Ա. Բակունցը: Համերգի ընթացքում հայ հանդիսատեսն ունկնդրեց Հայդնի “Դիվեսրիմենտո Es Dur”-ն, որը հազվադեպ է կատարվում, Անտոնին Դվորժակի “Սերենադ”-ը, Հենդելի “Կոնցերտ երգեհոնի եւ լարայինների համար” ստեղծագործությունները: “Ես ամեն անգամ գալիս եմ Կամերային նվագախմբի համերգներին, քանի որ դրանք դուրս են ընդունված ոճից, ձեւից, իսկ հանդիսատեսի հետ շփումը անբռնազբոս է, պարզ”,-կարծում է հանդիսատեսներից Անի Մարտիրոսյանը: Համերգի վերջում հանդիսատեսի ջերմ ծափողջույնները նույնպես վկայեցին այն մասին, որ նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր համերգի կայացման համար գործադրած ջանքերն իզուր չեն անցել:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play