Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ

  • 24-02-2012 11:55:20   | Հայաստան  |  Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ մաեստրո Լեգրան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի եւ Ֆրանսիայի կապը: Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջեւում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երեւանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզնով: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play