ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ


 

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

  • 24-02-2012 14:12:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/ եւ ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն