Երկու նախարարություններ առարկություններ ունեն Սյունիքում «Արեւիկ» ազգային պարկում փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի վերաբերյալ


Երկու նախարարություններ առարկություններ ունեն Սյունիքում «Արեւիկ» ազգային պարկում փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի վերաբերյալ

  • 28-02-2012 16:05:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային փոխնախարարՎաչե Տերտերյանը գործադիրի հաստատմանը կներկայացնի Սյունիքի մարզի Լիճքհամայնքի հողերի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը: Ըստ նախագծի`համայնքի 0.425 եւ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից0.15 հեկտար հողերի կատեգորիան կիջեցվի 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման համար: ՀՀգյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար չի համարումանտառային հողերի կատեգորիայի փոփոխումը` հաշվի առնելով ՀՀ հողայինօրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը. «Հողերի պահպանությունըբնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական եւ այլմիջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետօգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը,գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային եւհողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերիբերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»: Իսկ ՀՀ բնապահպանությաննախարարությունն առաջարկում է առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ. N1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արեւիկ» ազգային պարկը: Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված 0.425 հա հողամասերըգտնվում են Մեղրի գետի Տաշտուն եւ Գոզ Գոզ վտակների ափերին, մինչդեռ Մեղրի,Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաեւ Լիճքանտառպետությունը գտնվում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքում: Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագիծը, ըստ ՀՀ կառավարության կայքի, մշակել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն