Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադառնում են հայրենի՞ք
06-03-2012 10:36:04 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փորձ է անում կազմակերպել Անահիտ աստվածուհու արձանի մասունքների վերադարձը հայրենիք։ Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, արդեն պատրաստ է արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու հետ կապված ուղերձի տեքստը, որի տակ իրենց ստորագրություններն են դրել այդ նախաձեռնությանը միացած բազմաթիվ երիտասարդներ։ Մարտի 7-ին նախաձեռնության մասնակիցները կհավաքվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ եւ դեսպանին կփոխանցեն այդ գրությունները։ Նախատեսվում է, որ ակցիային կմիանա նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։