Արևիկ Հովսեփյան.«Ջրային ռեսուրսների լավ կառավարման դեպքում՝ ջրային ռեսուրսները կբավարարեն»


Արևիկ Հովսեփյան.«Ջրային ռեսուրսների լավ կառավարման դեպքում՝ ջրային ռեսուրսները կբավարարեն»

  • 06-03-2012 17:41:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 6 –ին մեկնարկեց «ԼԻՆԵ′ՆՔ ՀՈԳԱՏԱՐ – ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2012 – ՀԱՅԱՍՏԱՆ» սոցիալական բնապահպանական նախագիծը` նվիրված ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի կողմից հայտարարված մարտի 22-ին նշվող «Ջրի համաշխարհային օրվան»: Ասուլիսի բանախոսներն էին` ? Արեւիկ Հովսեփյան, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ ? Տաթեւիկ Սիմոնյան, «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ռազմավարական ընկերության համահիմնադիր, միջազգային նախագծերի ղեկավար ? Արա Բրուտյան, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի եւ հաղորդակցման տնօրեն ? Սոնա Նազարյան, «Լինենք հագատար-Ջրի համաշխարհային օր 2012-Հայաստան» նախագծի ղեկավար Ինչպես նշեց միջոցառման նախաձեռնող «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ռազմավարական ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը, նախագծի նպատակն է բարձրաձայնել եւ հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներին: Բանախոսն ավելացրեց, որ ընկերությունը, իր սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակներում, «ԴԵՄՈ Փրոդաքշըն» ընկերության, «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի հետ համատեղ առաջին անգամ տարածաշրջանում նախաձեռնել են հատուկ միջոցառումների շարք` ուղղված ՀՀ-ում բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում ջրային ռեսուրսներին առնչվող խնդիրների եւ հնարավոր լուծումների քննարկմանը, այդ գործընթացին ներգրավելով ՀՀ Կառավարության, միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ շահագրգիռ քաղաքացիներին: Լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանում ջրային ռեսուրսների հետ կապված իրավիճակը, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արեւիկ Հովսեփյանը պատասխանեց. «Մենք ունենք տեղային եւ սեզոնային խնդիրներ: Այսինքն կան վայրեր, որտեղ ջուր ունենք եւ կան վայրեր, որտեղ` չունենք: Եվ, իհարկե, կախված սեզոնից, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում եւս գարնանն ու աշնանը ջրի պակաս առանձնապես չի զգացվում, իսկ ամռանը ոռոգման ջրերը չեն բավարարում: Ինչ վերբերվում է վերջին տարիների ընթացքում կլիմայի փոփոխություններին, դեռեւս որեւէ էական, զգալի փոփոխություններ ջրային ռեսուրսների վրա չեն նկատվել, այսինքն` խիստ երաշտ տարիներ չենք ունեցել: Կլիմային փոփոխության հետ կապված հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ չոր շրջանները ավելի են չորանում, այսինքն ունենք ջրի անբավարարություն այնտեղ որտեղ ջրի կարիք կա եւ առատություն այնտեղ, որտեղ շատ ջուր կա: Այսինքն` հիմնական բացթողումը ճիշտ կառավարման բացակայությունն է: Եթե մենք կարողանանք մեր ջրային ռեսուրսները լավ կառավարել, ապա բոլոր բնագավառներում ջրային ռեսուրսները կբավարարեն»: Նախագծին միացել է նաեւ արտադրության ոլորտի ներկայացուցիչ, տարածաշրջանում կեղտաջրերի մաքրման կայան շահագործող եզակի կազմակերպություններից մեկը` «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը: Ընկերության հասարակական գործերի եւ հաղորդակցման տնօրեն Արա Բրուտյանը նշեց, որ ընկերության կեղտաջրերի մաքրման կայանի շահագործման արդյունքը այն աստիճանի մաքուր ջուրն է, որում հնարավոր է օրգանական կյանք: Որպես նման արդյունքներ գրանցելու կարեւոր նախապայման` բանախոսը շեշտեց մասնավոր հատված – պետություն - հասարակական հատված համագործակցությունը: Մամուլի ասուլիսի ընթացքում «Լինենք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 - Հայաստան» նախագծի ղեկավար Սոնա Նազարյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում նախատեսված ընթացիկ միջոցառումների շարքի ծրագրային մանրամասները` նշելով, որ նախատեսվում են հետեւյալ միջոցառումները. -Մասնագիտական քննարկումներ -Ֆոտոսեսիաներ, հայտնի հասարակական եւ մշակութային գործիչների մասնակցությամբ -Հեռուստատեսային եւ օն-լայն հարցազրույցներ ոլորտի մասնագետների հետ -Ֆոտոմրցույթ «Լինե'նք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 - Հայաստան» թեմայով -Կոնֆերանս եւ ամփոփիչ ֆոտոցուցահանդես Հարկ է նշել նաեւ, որ «Լինե'նք հոգատար - Ջրի Համաշխարհային Օրը 2012 - Հայաստան» նախագիծը արդեն միացել է ՄԱԿ-ի «Ջրի Համաշխարհային Օրը» միջազգային արշավին եւ պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում: Միջոցառման կազմակերպիչ «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ռազմավարական ընկերություն PR պատասխանատու՝ Տաթեւիկ Սիմոնյան Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն